Տոմսերի գնման կարգը

Մեր կայքում ֆուտբոլային տոմսեր ձեռք բերելը պարզ է, արագ և անվտանգ: Նախքան պատվիրելը, համոզվեք, որ.

Ձեր պատվիրած տոմսը ճիշտ խաղի համար է,

Դուք ծանոթ եք մեր Վերադարձի քաղաքականությանը,

Դուք ճիշտ քանակի տոմս/տոմսեր եք ընտրել,

Դուք կարդացել եք «Օգտագործման պայմանները»։

 

Եթե դուք առաջին անգամ եք գնումներ կատարում մեր կայքում, խնդրում ենք ստեղծել նոր անձնական հաշիվ: Ձեզանից կպահանջվի տրամադրել ձեր անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Դրանից հետո հարկավոր է ստեղծել գաղտնաբառ, կարդալ մեր «Օգտագործման պայմանները» և «Գաղտնիության քաղաքականությունը» և ավարտել հաշվի ստեղծումը։ Այնուհետև, դուք կարող եք անցնել տոմսի գնմանը։ Եթե արդեն ունեք անձնական հաշիվ, դուք պետք է մուտք գործեք ձեր հաշիվ՝ օգտագործելով ձեր էլ.հասցեն և գաղտնաբառը։

 

Տոմս գնելու համար գտեք ձեզ հետաքրքրող հանդիպումը Գլխավոր էջում կամ «Խաղեր» բաժնում, ապա սեղմեք «Գնել տոմս»: Դրանից հետո ձեզանից կպահանջվի ընտրել ձեր տեղը մարզադաշտի սխեմայի վրա:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԴուք կարող եք ընտրել միայն սպիտակ նշումով տեղերը։ Ձեր կողմից ընտրված տեղը կնշվի կանաչ գույնով։ Սև գույնով նշված կլինեն արդեն իսկ վաճառված տեղերը, նարնջագույն գույնով՝ աբոնեմենտային տեղերը։ Կարմիր նշումով տեղերը վաճառքի ենթակա չեն, և Դուք չեք կարող դրանք ընտրել։

 

Ձեր կողմից ընտրված տոմսն ավելացրեք զամբյուղին: Խնդրում ենք ուշադիր վերանայել ձեր պատվերը և սեղմել «Վճարել» կոճակը: Դրանից հետո դուք կուղղորդվեք վճարային համակարգ:

 

Հիշեցնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող tickets.ffa.am կայքում պատվերի գործընթացը անվտանգ է: Ուշադիր լրացրեք այս էջում պահանջվող բոլոր մանրամասները՝ համոզվելով, որ բոլոր դաշտերը ամբողջովին լրացված են։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կայքում գնում կատարելու և այն մեր կողմից հաստատվելու պահից սկսած, համարվում է, որ կողմերի միջև կնքվում է պարտավորեցնող պայմանագիր:

 

Ձեր պատվերի հաստատումը կուղարկվի ձեր էլ.փոստին այն պահին, երբ այն կհաստատվի մեր կողմից և կլինի ընթացքի մեջ։

`
Գրանցում