Գաղտնիության քաղաքականություն
Սույնով տեղեկացնում ենք, որ մուտք գործելիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսերի առցանց վաճառքի կայք Ձեզանից կպահանջվի տրամադրել որոշակի անձնական տեղեկատվություն: Նշենք, որ անձնական տեղեկատվության հավաքագրումն ու գործածումն ունեն օրինական հիմքեր: Այդ կապակցությամբ կազմվել է հատուկ «Գաղտնիության քաղաքականություն», որտեղ ներկայացվում է տեղեկատվության հավաքագրումը/օգտագործումը օրենքին համապատասխան լինելը: Թափանցիկ համագործակցություն առաջարկելուց բացի՝ Գաղտնիության քաղաքականությունը նաև կոչված է լուծելու հետագա անհամաձայնությունները, որոնք կարող են ծագել երկու կողմերի միջև:
Հաշվի օգտագործման կանոններ եվ տեղեկատվության հավաքագրում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսերի առցանց վաճառքի ծառայություններից օգտվելու համար Ձեզ կարող է անհրաժեշտ լինել Ձեր անձնական հաշիվը Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի տոմսերի առցանց վաճառքի կայքում, և Ձեզանից կարող է պահանջվել մուտք գործել հաշիվ և ունենալ այդ հաշվի հետ կապակցված վճարման վավեր եղանակ: Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի տվյալների և գաղտնաբառի գաղտնիությունը պահպանելու և Ձեր հաշվի հասանելիությունը սահմանափակելու համար: Սույնով Դուք համաձայնում եք պատասխանատվություն ստանձնել բոլոր այն գործողությունների համար, որոնք կիրականացվեն Ձեր հաշվի կամ գաղտնաբառի կիրառմամբ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան իրավունք ունի իր հայեցողությամբ հրաժարվել ծառայություն տրամադրելուց, փակել հաշիվները, դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծառայություններից օգտվելու Ձեր իրավունքները, հեռացնել կամ խմբագրել կայքում տեղադրված տեղեկատվությունը կամ չեղարկել պատվերները: Դուք չեք կարող օգտագործել կեղծ էլ. փոստի հասցե, մեկ այլ անձի կամ կազմակերպության նույնականացման տվյալները կամ այլ կերպ կեղծել քարտի կամ այլ տվյալներ: Մենք ստանում և պահպանում ենք մեր ինտերնետային կայքում Ձեր կողմից մուտքագրվող ցանկացած տվյալ, որը Դուք կտրամադրեք մեր հետ հաղորդակցվելիս կամ այլ եղանակով: Մեր հաճախորդների տրամադրած տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս` անհատականացնել և շարունակաբար կատարելագործել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տոմսերի առցանց վաճառքի ծառայությունները: Մեր կայքում տեղադրվում է երրորդ անձանց գովազդը և հրապարակվում են այլ կայքերի հղումներ: Նման տեղեկությունների մեծ մասը Դուք տրամադրում եք` որևէ տեղեկություն որոնելով, տոմս գնելով, հրապարակումներ անելով, մրցույթի կամ հարցման մասնակցելով կամ հաճախորդների սպասարկման ծառայության աշխատակիցների հետ շփվելով: Օրինակ, Դուք տեղեկատվություն եք տրամադրում տոմս որոնելու կամ tickets.ffa.am կայքի միջոցով տոմս գնելու ժամանակ: Տեղեկատվություն եք տրամադրում Ձեր հաշվի միջոցով (ընդ որում, կարող եք մեկից ավելի հաշիվ ունենալ, եթե մեր կայքում տոմսեր գնելիս օգտագործեք մեկից ավելի էլեկտրոնային հասցե) կամ Ձեր անձնական էջի միջոցով, մեզ հետ հեռախոսով, էլ. փոստով կամ այլ կերպ շփվելիս, հարցաթերթիկ կամ մրցույթի հայտ լրացնելու միջոցով, կարծիք հրապարակելով և գնահատելով: Նման գործողությունների արդյունքում Դուք մեզ այնպիսի տեղեկություններ եք տրամադրում, ինչպիսիք են Ձեր անունը, հասցեն և հեռախոսի համարները, վարկային քարտի տվյալները, Ձեր ընկերների և այլ անձանց էլ. փոստի հասցեները, մեզ ուղղված կարծիքների և էլեկտրոնային նամակների պարունակությունը, Ձեր անձնական էջում տեղադրվող անձնական նկարագրությունը և լուսանկարը, ինչպես նաև ֆինանսական տեղեկատվություն, ներառյալ հանրային ծառայությունների համարանիշը և անձնագրի կամ նույնականացման քարտի համարները:
Մեր կողմից հավաքագրվող և վերլուծվող տեղեկությունները ներառում են ինտերնետային արձանագրության («IP») հասցեն, որի միջոցով Ձեր համակարգիչը միանում է ինտերնետային կապին, մուտքանունը, էլեկտրոնային հասցեն, գաղտնաբառը, համակարգչի և կապի մասին տվյալները, օրինակ` զննարկչի տեսակը, տարբերակը և ժամային գոտու կարգաբերումները, զննարկչի միացման տեսակներն ու տարբերակները, գործառնական համակարգը և հարթակը, գնումների պատմությունը, որը մենք երբեմն համախմբում ենք այլ հաճախորդներից հավաքագրված նմանատիպ տեղեկատվության հետ, միասնական ռեսուրսների տեղադրիչների (URL) հոսքը մեր կայքում, ներառյալ ամսաթիվը և ժամը, տեղեկանիշի (cookie) համարը, Ձեր դիտած կամ փնտրած տոմսերը և հեռախոսահամարը, որը Դուք օգտագործել եք մեր կայքում նշված հեռախոսահամարին զանգահարելու համար:: Մենք կարող ենք օգտագործել նաև զննարկչի տվյալները, ինչպիսիք են տեղեկանիշները (cookies), տեղական ընդհանուր օբյեկտները (Flash cookies) կամ խարդախության կանխարգելման և այլ նպատակների համար մեր կայքի որոշակի հատվածներում տեղադրված նմանատիպ տվյալներ: Որոշ մուտքերի ընթացքում կարող ենք օգտագործել ծրագրային գործիքներ, օրինակ` JavaScript, կայքում գտնվելու հետ կապված տվյալները գնահատելու և հավաքագրելու համար, այդ թվում` էջի բացման արագությունը, ներբեռնման ձախողված փորձերը, որոշակի էջերի դիտման տևողությունը, էջի փոխազդեցության մասին տվյալները (օրինակ, այլ էջեր և կայքեր բացելը, մկնիկի օգնությամբ այլ էջ անցնելը) և էջից դուրս գալու համար օգտագործվող մեթոդները: Կարող ենք հավաքագրել նաև տեխնիկական տեղեկատվություն, որի միջոցով կկարողանանք նույնականացնել Ձեր սարքը` խարդախության կանխարգելման և ախտորոշման նպատակով: Դուք կարող եք դադարեցնել մեզ հետ համագործակցությունը ցանկացած պահի` պարզապես ջնջելով Ձեր հաշիվը և անձնական էջը:
Մուտքի տվյալներ
Մենք հավաքում ենք նաև այն տեղեկատվությունը, որն ուղարկվում է Ձեր բրաուզերից ամեն անգամ մեր կայք այցելելիս, այն է՝ ձեր համակարգչի ինտերնետային արձանագրության («IP») հասցեն, բրաուզերի տեսակը, բրաուզերի տարբերակը, մեր կայք այցելելու օրն ու ժամը, կայքում անցկացրած ժամանակի տևողությունը և այլ վիճակագրական տվյալներ: Միաժամանակ հավալենք, որ այս ամենը վերահսկելու և վերլուծելու նպատակով մենք կարող ենք օգտվել նաև երրորդ կողմի ծառայություններից /օր.՝ Google Analytics/:
Cookie–ներ
Cookie-ն (տեղեկանիշ) իրենից ներկայացնում է փոքր ծավալի տվյալ, որը կայքից ուղարկվում է Ձեր համակարգչի զննարկչին:
Մենք օգտագործում ենք Cookie-ները տեղեկատվություն հավաքագրելու համար, սակայն Դուք կարող եք հրահանգել Ձեր զննարկչին` մերժել բոլոր Cookie-ները կամ տեղեկացնել Ձեզ դրանց ուղարկման մասին:
Այնուամենայնիվ, եթե Cookie-ները չընդունեք, ապա չեք կարողանա օգտվել մեր կայքի որոշ բաժիններից:
Անվտանգություն
Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է մեզ համար: Ուստի, մենք ձգտում ենք օգտվել Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար նախատեսված բոլոր հնարավոր և ընդունելի միջոցներից: Սակայն, միևնույն է, մենք չենք կարող երաշխավորել տվյալների բացարձակ անվտանգությունը, քանզի, ինչպես հայտնի է, տեղեկատվության ինտերնետային փոխանցման ոչ մի եղանակ 100%-ով լիարժեք ապահով չի համարվում, և ոչ ոք ապահովագրված չէ տեղեկատվության արտահոսքից:
Տեղեկատվության բացահայտում
Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել երրորդ կողմին, եթե
ա. եթե մեր կողմից Ձեզ ծառայություն է մատուցվում
բ․ օրենքով սահմանված կարգով հարցում ենք ստանում համապատասխան իրավապահ մարմիններից:
Հարկ ենք համարում նշել նաև, որ անօրինությունների, խարդախությունների, կասկածելի գործողությունների և այլնի դեպքում համապատասխան մարմինների կողմից կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ:
Օգտագործման և սպասարկման պայմանների փոփոխություններ
Օգտագործման և սպասարկման սույն պայմաններն ուժի մեջ են մտնում 01․02․2021թ․-ին և գործելու են կայքում տեղադրվելու պահից:
Մեզ վերապահված է օգտագործման և սպասարկման պայմաններում ցանկացած պահի լրացումներ կամ փոփոխություններ կատարելու իրավունքը: Ուստի, խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել դրանք:
Այնուամենայնիվ, ցանկացած էական փոփոխության դեպքում, Դուք կտեղեկացվեք այդ մասին էլ.փոստով (Ձեր կողմից տրամադրված հասցեով) կամ մեր կայքում տեղադրվող ծանուցման միջոցով:
Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք.
ա. փոփոխել, լրացնելու կամ հեռացնել Ձեր տվյալները,
բ. ներկայացնել բողոք, եթե կարծում եք, որ Ձեր տվյալները մեր կողմից օգտագործվում են քաղաքականությամբ սահմանված նպատակներից տարբերվող նպատակով:
Հայտի ձևում պարտադիր լրացման բոլոր դաշտերը հատուկ ընդգծված են:
Եթե պարտադիր դաշտերը պատշաճ կերպով լրացված չեն, ապա Ձեր գրանցման հայտը չի ընդունվի:
Ձեր իրավունքները կսահմանափակվեն հետևյալ դեպքերում՝
ա. Եթե բացահայտվի, որ Դուք համագործակցում եք մեզ հետ, օգտվելով մեկ այլ անձի անձնական տվյալներից: Դա կհանդիսանա ինչպես այդ անձի, այնպես էլ մեր իրավունքների խախտում:
բ. Եթե պահանջեք հեռացնել այնպիսի տվյալներ, որոնք պահանջված են օրենքով:
Հետադարձ կապ
Գաղտնիության քաղաքականության հետ կապված հարցեր կամ բողոքներ ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: