Հանրապետական մարզադաշտ մուտք գործելու ընթացակարգը

Հարգելի ֆուտբոլասերնե՛ր, Հանրապետական մարզադաշտում գործում են մուտք գործելու հստակ ընթացակարգեր։ Խցանումներից և ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից առնվազնը 1 ժամ առաջ։ Արևմտյան և Հյուսիսային տրիբունաների, ինչպես նաև Արևելյան տրիբունայի առաջին սեկցիայի տոմս ձեռք բերած ֆուտբոլասերների համար մուտքը մարզադաշտ կազմակերպվում է Վարդանանց փողոցից։ Արևելյան տրիբունայի երկրորդ սեկցիայի և Հարավային տրիբունայի տոմսեր ունեցողների համար մուտքը մարզադաշտ կազմակերպվում է Չարենցի փողոցից։ Խուսափե՛ք կեղծ տոմսերից և վերավաճառողներից։ Վ․ Սարգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ այցելող հանդիսականները պարտավոր են դրսևորել հարգալից վերաբերմունք հանդիպման մասնակիցների, հանդիսատեսների, հյուր թիմի երկրպագուների, սպասարկող անձնակազմի, կարգ ու կանոնն ապահովող անձանց նկատմամբ, ինչպես նաև չկատարել շրջապատի մարդկանց վտանգի տակ դնող գործողություններ։ Հանդիսատեսը հանդիպման ընթացքին պարտավոր է հետևել գնած տոմսով նախատեսված նստատեղից։ Տրիբունաների անցուղիների և աստիճանավանդակների  վրա կանգնած հանդիպման ընթացքին հետևելը արգելվում է։ Խստիվ արգելվում է ցանկացած տեսակի իրերի նետումը հանդիպման մասնակիցների, այլ անձանց, ինչպես նաև խաղադաշտի ուղղությամբ: Ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձանց մուտքը մարզադաշտ արգելվում է: Հանդիսականներին արգելվում է մարզադաշտի տարածք մտցնել և օգտագործել ցանկացած տեսակի զենք, զինամթերք, կտրող և ծակող առարկաներ, արցունքաբեր և նյարդային ազդեցության գազային բալոններ, մարդկանց առողջությանը հավանական վնաս պատճառող այլ առարկաներ: Դյուրավառ նյութերի, այդ թվում` ծխարձակիչների, ճայտրուկների, ազդանշանային հրթիռների, պայթուցիկ, թունավոր, հոտավետ և ռադիոակտիվ նյութերի, գազի բալոնների, վառելանյութերի անցկացումը խաղադաշտի տարածք ևս արգելված է: Նմամատիպ բորոր պարագաները ենթակա են անվերադարձ առգրավման։ Մարզադաշտում արգելված են ցանկացած տեսակի քաղաքական ակցիաների անցկացումը, քաղաքական լոզունգների վանկարկումը։ Երկրպագուների կողմից մարզադաշտ բերվող պոստերները և դրոշները չպետք է պարունակեն քաղաքական, սադրիչ կամ գովազդային բնույթի գրություններ: Սույն կանոնները խախտող կամ դրանց կատարումն իրականացնելուց հրաժարվող անձինք կարող են հեռացվել մարզադաշտից՝ առանց մուտքի տոմսերի արժեքի փոխհատուցման, իսկ հանդիսատեսի կողմից անօրինական գործողությունների դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական և/կամ քաղաքացիական օրենսգրքի:

Մանրամասն
`
Գրանցում