-
Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Երեքշաբթի
14.03.2023
Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից:
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան հինգ տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ
Հանրաճանաչ նորություններ
Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը
Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումով: Դեկտեմբերի 8-ին հաստատվել է J խմբի խաղացանկը: Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա
Երեքշաբթի
08.12.2020
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
Չորեքշաբթի
16.06.2021
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան - «Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա) Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա) Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա» Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ Էրիկ Վարդանյան - «Ուրարտու» Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Գևորգ Ղազարյան - «Փյունիկ» Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա) Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։
Չորեքշաբթի
09.03.2022