-
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Չորեքշաբթի
09.03.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան - «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։
Հանրաճանաչ նորություններ
Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը
Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումով: Դեկտեմբերի 8-ին հաստատվել է J խմբի խաղացանկը: Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա
Երեքշաբթի
08.12.2020
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
Չորեքշաբթի
16.06.2021
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը աղյուսակում և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան և Անգլիան։ 1․ Բելգիա 1832 2․ Բրազիլիա 1820 3․ Ֆրանսիա 1799 4․ Իտալիա 1750 5․ Անգլիա 1750 6․ Արգենտինա 1738 7․ Իսպանիա 1687 8․ Պորտուգալիա 1681 9․ Մեքսիկա 1672 10․ Դանիա 1668 12. Գերմանիա 1642 41․ Ռումինիա 1451 62․ Իսլանդիա 1397 74․ Հյուսիսային Մակեդոնիա 1343 89. Հայաստան 1257 190. Լիխտենշտեյն 903
Երկուշաբթի
01.11.2021