Երկրպագուների հատուկ խմբերին

Հարգելի երկրպագունե՛ր Ուրախությամբ հայտնում ենք, որ 2024 թվականի մայիսի 3-ին և  5-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչ փուլը, որում կմրցեն իսպանական «Բարսան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»։ Եզրափակիչ փուլի հանդիպումների համար Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում առանձնացված են որոշակի տեղեր ելնելով երկրպագուների տարբեր խմբերի կարիքներից։ Հաշմանդամություն ունեցող երկրպագուների մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանների եզրափակիչ փուլի հանդիպումների համար կլինի անվճար։ Նրանց համար կգործի հատուկ հարմարեցված ճանապարհ մարզահամերգային համալիրի տարածք մուտք գործելու համար։ Հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար հատկացված է հատուկ հարթակ, որը գտնվում է շրջադարձային տրիբունայում։ Բոլոր այն երկրպագուները, ովքեր հանդիպումներին ներկայանալու են անվասայլակներով պետք է կապ հաստատեն մեզ հետ [email protected] էլհասցեով։ Առանձին սեկցիաներ են առանձնացված նաև մասնակից ակումբների երկրպագուների, ֆան շարժումների համար։ «Բարսա» ֆուտզալային ակումբի երկրպագուների համար առանձնացված է ձախ տրիբունայի 9-րդ սեկտորն ամբողջությամբ։ «Պալմա ֆուտզալ» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է աջ տրիբունայի 9-րդ սեկտորն ամբողջությամբ։ «Սպորտինգ» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է աջ տրիբունայի 13-րդ սեկտորն ամբողջությամբ։ «Բենֆիկա» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է ձախ տրիբունայի 13-րդ սեկտորն ամբողջությամբ։ Բոլոր այն երկրպագուները, ովքեր ցանկանում են աջակցել իրենց սիրելի թիմին կարող են տոմս ձեռք բերել հենց իրենց ակումբների համար նախատեսված ֆան-սեկտորներում։ Սպասում ենք բոլորիդ մայիսի 3-ին և 5-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ականատեսը լինելու Եվրոպայի ուժեղագույն թիմերի հանդիպումներին։

Մանրամասն

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2024-ի համար Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ մուտք գործելու կանոններ

  1.    Կիրառման շրջանակը Սույն կանոնները և սանիտարական միջոցների հետ կապված ցանկացած քաղաքականություն և ընթացակարգ կիրառվում են բոլոր տոմսերի և/կամ հավատարմագրման սեփականատերերի նկատմամբ, ովքեր մուտք են գործում Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ տարածք, որոնք օգտագործվում են ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ փուլի հետ կապված, որը պատկանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (այսուհետ՝ «ՈՒԵՖԱ») և կազմակերպվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2024 թվականի՝ ՀՖՖ-ի կողմից, մասնավորապես՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) (այսուհետ՝ «ՀՖՖ»): Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն (այսուհետ՝ «Համալիր»), ինչպես նշված է սույն Համալիրի կանոններում, ներառում է Համալիրի տարածքի և դրա անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր տարածքները, որտեղ կանցկացվի, կխաղարկվի կամ արդեն անցկացվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ հանդիպումը, որին հնարավոր է մուտք գործել միայն խաղի տոմսով (այսուհետ՝ «Տոմս») և/կամ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2024 թվականի հավատարմագրմամբ (այսուհետ՝ «Հավատարմագրում»), ներառյալ բոլոր մուտքերն ու ելքերը: Այս Համալիրի կանոնները և արգելված առարկաների ցանկը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անհրաժեշտ է տոմս կամ հավատարմագրում Համալիր մուտք գործելու համար, (ենթարկվելով կիրառելի օրենքներին և կանոնակարգերին և եթե այլ բան չի ծանուցվել ՈՒԵՖԱ-ի կողմից) փոխարինում են Համալիրի կանոնները, որոնք կարգավորում են այլ ժամանակաշրջաններում Համալիրում անցկացված և/կամ անցկացվելիք հանդիպումներ և/կամ միջոցառումներ: Համալիրի կանոնները պետք է հասանելի լինեն ՀՖՖ-ի պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ https://tickets.ffa.am/UFCL2024/  և Համալիրի մուտքերում և ներսում, Համալիրի կանոնների գործողության ողջ ընթացքում:  Ի հավելումն այս Համալիրի կանոնների, բոլոր անձինք պետք է հետևեն հանդիսատեսի վարքագծի ցանկացած կանոնագրքին կամ հավատարմագրված անձանց վարքագծի կանոններին (ըստ հանգամանքների), որը գործում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ փուլի համար: 2.    Մուտք 2.1.    Համալիր մուտքը թույլատրվում է միայն յուրաքանչյուր անհատի համար վավեր տոմս և (կամ) հավատարմագրում ներկայացնելու դեպքում ՝ անկախ տարիքից: Տոմսը և (կամ) հավատարմագրումը պետք է ներկայացվեն ստուգման համար Համալիր մուտք գործելիս և դրա ներսում՝ ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի կողմից նշանակված ցանկացած անձի կամ ոստիկանության աշխատակցի պահանջով: Հարցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ պաշտոնական փաստաթղթի տեսքով: Համագործակցությունից հրաժարվելը կհանգեցնի Համալիր մուտք գործելու արգելքով կամ Համալիրից հեռացմանը: 2.2.    Տոմսերի և հավատարմագրերի վավերականությունն ու օգտագործելիությունը որոշվում են ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2024-ի տոմսերի վաճառքի և հավատարմագրման համապատասխան պայմանների համաձայն: Տոմսերի և հավատարմագրման սեփականատերերը կարող են մուտք գործոլ Համալիր միայն տոմսի կամ ավատարմագրման առկայությամ դեպքում, որը ձեռք է բերվել/տրմադրվել է և օգտագործվել այդ պայմաններին համապատասխան: Չլիազորված աղբյուրներից ձեռք բերված տոմսերը և հավատարմագրերն անվավեր են: 2.3.    Մինչև 16 տարեկան տոմսերի սեփականատերերը իրավունք ունեն մուտք գործել Համալիր միայն ուղեկցող մեծահասակի հետ, որը պատասխանատու կլինի նրանց համար: Ուղեկցող մեծահասակը նույնպես պետք է ունենա վավեր տոմս: 2.4.    Հաշմանդամները պետք է հնարավորություն ունենան մուտք գործել հասանելի գոտիներ այդ նպատակով նախատեսված մուտքերի միջոցով՝ ներկայացնելով հաշմանդամների համար վավեր տոմս: Ցանկացած ուղեկցող անձ նույնպես պետք է ունենա վավեր տոմս։ Հաշմանդամության հաստատումը պետք է ներկայացվի ՈՒԵՖԱ-ի և/կամ ՀՖՖ-ի կողմից նշանակված ցանկացած անձի պահանջով: 2.5.     Տոմսերի սեփականատերերին թույլատրվում է մուտք գործել Համալիր այն պահից, երբ բացվում են դարպասները (որի ժամը պետք է նշվի տոմսի վրա): ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն պետք է որոշեն՝ հաշվի առնելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են անվտանգությունն և արդյոք դարպասները (և որ դարպասները) պետք է փակվեն մեկնարկից հետո, և եթե այո, ապա ո՞ր ժամին։ ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու, որ դարպասները մեկնարկից հետո հնարավորինս երկար մնան բաց, սակայն տոմսերի սեփականատերերը պետք է տեղյակ լինեն, որ Համալիր մուտք գործելու դարպասը կարող է փակվել, եթե նրանք ժամանեն Համալիր խաղի մեկնարկից հետո, և որ, մինչդեռ ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն պետք է բոլոր ողջամիտ ջանքերը գործադրեն տոմսերի սեփականատերերին հասանելիություն ապահովելու համար: Նման պայմաններում Համալիր մուտք գործելը կարող է անհնար լինել, եթե տոմսերի սեփականատերերը ուշ ժամանեն Համալիր, և դարպասներն արդեն փակ են: 2.6.    Համալիրում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կայանումը թույլատրվում է միայն ՈՒԵՖԱ-ի և/կամ ՀՖՖ-ի հատուկ թույլտվությամբ: 3.    Անձնական հսկողություն 3.1.    Համալիր մուտք գործող յուրաքանչյուր անձ պարտավոր է ցույց տալ և, եթե պահանջվի, ստուգման հանձնի իր տոմսը և/կամ հավատարմագրումը ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված անձին: 3.2.    ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված ցանկացած անձ իրավունք ունի ստուգելու, ներառյալ տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, արդյոք անձինք ներկայացնում են հասարակական կարգի պոտենցիալ խաթարման վտանգ, մասնավորապես այն հիմքով, որ նրանք օգտագործել են ալկոհոլ կամ թմրանյութեր կամ զենք կամ այլ արգելված իրեր են պահում: ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված ցանկացած որակավորված անձ իրավունք ունի խուզարկել ցանկացած անձի հագուստը և նրանց մոտ եղած այլ իրերը:  3.3.    Արգելված իրերը կառգրավվեն ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և (կամ) Համալիրի կողմից նշանակված անձի կողմից և պետք է թողնվեն, երբ և հնարավորության դեպքում, ի պահ իրենց սեփականատիրոջ կողմից: ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և (կամ) Համալիրի կողմից նշանակված անձինք իրավունք ունեն հրաժարվել պահեստային խցում որոշակի իրեր պահելուց: 3.4.     Ցանկացած անձ, ով հրաժարվում է ենթարկվել Համալիրի կանոններին կամ անվտանգության սպառնալիք է ներկայացնում, կհեռացվի և կզրկվի Համալիր մուտք գործելու հնարավորութունից՝ առանց որևէ այլ գործողությունների, որոնք կարող են ձեռնարկվել այդ անձի դեմ: 3.5.    Ցանկացած անձ, ով չարտոնված կերպով օգտագործում է տոմսը կամ ով ենթակա է Համալիր այցելելու գործող արգելքի, կմերժվի Համալիր մուտք գործելուց, և պետք է անհապաղ վերադարձնի իր տոմսը ՈՒԵՖԱ-ին և (կամ) ՀՖՖ-ին (ըստ ցուցումների)՝ համաձայն տոմսերի վաճառքի կանոնների և պայմանների: Նմանատիպ կանոնները կիրառվում են հավատարմագրի ցանկացած օգտագործման դեպքում, որը չի համապատասխանում հավատարմագրման դրույթներին և պայմաններին: 4.    Վարքագիծը Համալիրի ներսում 4.1.    Համալիր մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են. a)    պահպանել սանիտարական միջոցների հետ կապված ցանկացած քաղաքականություն և ընթացակարգ; b)    վարվել այնպես, որ չվնասեն, չվտանգեն, անհարկի խոչընդոտներ չստեղծեն կամ չնյարդայնացնեն և որևէ վնաս չպատճառեն այլոց; c)    հետևել ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և (կամ) Համալիրի կամ ոստիկանության, հրշեջ թիմի կամ այլ փրկարարական ծառայությունների կողմից նշանակված անձանց ցուցումներին;  d)    զբաղեցնել իրենց հատկացված տեղը, որը նշված է տոմսի վրա և օգտվել համապատասխան մուտքի երթուղիներից: Անձը պարտավոր կլինի նստել այլ նստատեղում, քան նշված է իր տոմսում անվտանգության կամ կազմակերպչական/գործառնական նկատառումներից ելնելով, եթե դա խնդրեն ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված անձի կամ ոստիկանի կողմից: 4.2.    Խստիվ արգելվում է. a)    տրիբունաներից ցանկացած առարկա նետել խաղադաշտ. և b)    տրիբունաներից դուրս գալ խաղադաշտ  և այդ դրույթները խախտող ցանկացած անձ կարող է ենթարկվել պատասխանատվության: 4.3.    Եթե անձին հայտնի է դառնում որևէ գույքին պատճառված որևէ վնասի կամ որևէ տեսակի դժբախտ պատահարի մասին, ապա այդ անձը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված անձին ՀՖՖ-ի և (կամ) Համալիրի կողմից նշանակված անձին տեղեկացնելու համար: 4.4.    Մուտքը խստորեն սահմանափակվելու է տոմսի, հավատարմագրման և/կամ, եթե կիրառելի է, լրացուցիչ մուտքի սարքի իրավատերին: 4.5.    Կյանքին, առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգը կանխելու, նվազեցնելու կամ վերացնելու համար կարող են ներկայացվել լրացուցիչ բացառիկ պահանջներ: ՈւԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված անձի կողմից տրված հրահանգները պետք է հետևվեն, և չհամագործակցելը կարող է հանգեցնել Համալիրից հեռացմանը: 4.6.    Աղբը և դատարկ փաթեթավորումը պետք է տեղադրվեն Համալիրում տրամադրված աղբամանների և տարաների մեջ: Պետք է պահպանել թափոնների տարանջատման բոլոր միջոցառումները: 4.7.    Համալիրում արգելվում է ծխելը, ներառյալ էլեկտրոնային ծխախոտի և ծխախոտի արտադրանքի օգտագործումը, որոնք տաքացնելիս չեն այրվում:  5.    Ձայնի և պատկերների ձայնագրում և փոխանցում 5.1.    ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024 եզրափակչին ներկա բոլոր անձինք ընդունում են ի գիտություն, որ Համալիրում գտնվելու ընթացքում ձայնագրված իրենց ձայնը, պատկերը ("Ձայնագրություններ") կարող են անվճար օգտագործվել ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2024-ի հետ կապված ցանկացած պատկերներում, ձայնագրում և տեսալսողական նյութերում, միաժամանակ կամ ավելի ուշ: ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն կամ նրանց կողմից յուրաքանչյուր դեպքում ներգրավված կամ այլ կերպ լիազորված երրորդ կողմերը (օրինակ՝ հեռարձակում/հաղորդում, մամուլ) ստեղծում են ձայնագրություններ՝ նպատակ ունենալով և հիմնվելով նրանց օրինական շահերի վրա՝ 2024 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հրապարակային լուսաբանելու և խթանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) 6-րդ հոդվածի  1-ին (1) կետի լիետրա Ֆ-ի:  Ձայնագրությունները կարող են մշակվել, օգտագործվել և հրապարակայնորեն վերարտադրվել ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կողմից, ինչպես նաև նրանց կողմից լիազորված երրորդ անձանց կողմից (օրինակ՝ հեռարձակում/հաղորդում, մամուլ) նույն օրինական շահի շրջանակներում՝ համաձայն տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) 6-րդ հոդվածի  1-ին (1) կետի լիետրա Ֆ-ի:   5.2.    ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակչին ներկա գտնվողները չպետք է հավաքեն, ձայնագրեն, օգտագործեն կամ տարածեն որևէ ձայն, պատկեր, աուդիո ձայնագրություն կամ Համալիրի կամ խաղի պատկերներ (ներառյալ ցանկացած արդյունք, վիճակագրություն, տեղեկատվություն կամ խաղի այլ տվյալներ, ամբողջությամբ կամ մասամբ) ինտերնետի, ռադիոյի, հեռուստատեսության կամ ցանկացած այլ գոյություն ունեցող կամ ապագայի լրատվամիջոցների միջոցով, կամ աջակցեն որևէ այլ անձի, բացառությամբ անձնական/մասնավոր օգտագործման դեպքերի: Կասկածներից խուսափելու համար, ՈՒԵՖԱ-ն կամ այլ լիազորված երրորդ կողմերը իրավունք ունեն հեռացնել կամ պահանջել հեռացնել սույն դրույթի խախտմամբ փոխանցված կամ հրապարակայնորեն ցուցադրված ցանկացած պատկեր, ինչպես նաև պատասխանատու անձին ներկայացնել ցանկացած այլ պահանջ (հավաքում, ձայնագրում, տարածում, ինչպես նկարագրված է վերևում) դատական կամ արտադատական կարգով: Բացի այդ, սույն հոդվածի նախորդ դրույթների խախտմամբ ցանկացած ձայն, պատկեր, ձայնագրություն կամ գրաֆիկական նյութ տարածելով, բոլոր անձինք պետք է ՈւԵՖԱ-ին անվերադարձ իրավունք տրամադրեն օգտագործել, վերարտադրել և շահագործել այդպիսի նյութերը, ներառյալ մտավոր սեփականության իրավունքները:  Բոլոր անձինք նաև համաձայնում են (եթե և երբ ՈՒԵՖԱ-ն դա պահանջում է) անհապաղ ձևակերպել բոլոր փաստաթղթերը և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ՈւԵՖԱ-ին սեփականության իրավունքը փոխանցելու՝ բացարձակապես առանց որևէ ծանրաբեռնվածության և այլ վճարների: 6.    Արգելված իրեր և վարքագիծ 6.1.    Հետևյալ իրերը չպետք է տեղափոխվեն Համալիր առանց ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի թույլտվության (ըստ անհրաժեշտության). a)    A4 ձևաչափից ավելի մեծ փաթեթներ/պայուսակներ (210 մմ x 297 մմ x 210 մմ); b)    ցանկացած տեսակի զենք կամ որևէ բան, որը կարող է հարմարեցվել որպես զենք կամ նետողական արկ օգտագործելու համար (ներառյալ եղեգնյա հովանոցները): Կասկածից խուսափելու համար շարժական բջջային հեռախոսի լիցքավորման սարքը, որն իր չափերով նման է բուն հեռախոսին կամ փոքր է նրանից, չի դիտարկվի որպես արկ և կթույլատրվի Համալիրի ներսում:  c)    ցանկացած տեսակի շշեր, սափորներ կամ պահածոներ, ինչպես նաև պլաստիկից, ապակուց կամ այլ փխրուն նյութերից պատրաստված այլ առարկաներ, բացառությամբ այն իրերի, որոնք պահանջվում են պատշաճ կերպով ապացուցված բժշկական հիմքերով. d)    հրավառություն, ազդանշանային հրթիռներ, ծխացող վառոդ, ծխային ռումբեր կամ այլ պիրոտեխնիկա; e)    գազի լակի տարաներ, քայքայիչ/դյուրավառ նյութեր, ներկանյութեր կամ առողջության համար վնասակար կամ խիստ դյուրավառ նյութեր պարունակող հեղուկներ; f)    դեմքի ծածկույթներ, ներառյալ սաղավարտները, բալակլավաները և դահուկային դիմակները; g)    լազերային ցուցիչներ; h)    դրոններ; i)    ցանկացած տեսակի սննդամթերք, բացառությամբ պատշաճ հաստատված բժշկական ցուցումներով պահանջվող սննդամթերքի; j)    ալկոհոլ, թմրանյութեր կամ այլ հարբեցող կամ վտանգավոր նյութեր, բացառությամբ պատշաճ հաստատված բժշկական ցուցումներով պահանջվող նյութերի k)    ցանկացած վիրավորական, ռասիստական, այլատյաց, սեքսիստական, կրոնական, քաղաքական կամ այլ անօրինական/արգելված նյութեր, ներառյալ խտրական քարոզչական նյութերը; l)    ցանկացած գովազդային, առևտրային օբյեկտ կամ նյութ, ներառյալ բաններները, ցուցանակները, խորհրդանիշները և թռուցիկները; m)    ճկուն դրոշակաձողեր, որոնք գերազանցում են 1 (մեկ) մետր երկարությունը և 1 (մեկ) սմ տրամագիծը; n)    2,0 (երկու) x 1,5 (մեկուկես) մետրից ավելի պաստառներ կամ դրոշներ: Ավելի փոքր դրոշներ և պաստառներ կարող են թույլատրվել, պայմանով, որ դրանք պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք համարվում են ոչ դյուրավառ և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին: 2,0 (երկու) x 1,5 (մեկուկես) մետրից ավելի բոլոր պաստառները կամ դրոշները թույլատրվում են միայն ՈՒԵՖԱ-ի և/կամ ՀՖՖ-ի կողմից հաստատված գրավոր հարցումով:; o)    էլեկտրոնային, մեխանիկական կամ ձեռքով աշխատող ձայնային արձակող սարքեր, ինչպիսիք են մեգաֆոնները; p)    պրոֆեսիոնալ տեսախցիկներ և վիդեոխցիկներ կամ այլ մասնագիտական ձայնային կամ տեսագրող սարքավորումներ, ինչը ենթադրում է, որ տեսախցիկները, վիդեոխցիկները և այլ ձայնային կամ տեսագրող սարքավորումները կարող են տեղափոխվել Համալիր մասնավոր օգտագործման համար և պետք է ընդունվեն որպես այդպիսին ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի կողմից; q)    5.2 կետի խախտմամբ ցանկացած բովանդակություն փոխանցելու կամ տարածելու նպատակով օգտագործվող բոլոր սարքերը. և r)    կենդանիներ, բացառությամբ ուղեկցող շների և (կամ) օգնական շների (պայմանով, որ այդպիսի ուղեկցող շներին և (կամ) օգնական շներին թույլատրվում է մուտք գործել Համալիր՝ գործող օրենսդրության համաձայն): Համալիր բերված որևէ առարկայի վերաբերյալ որևէ կասկածի դեպքում, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և/կամ Համալիրի կողմից նշանակված համապատասխան անձը պատասխանատու է որոշելու, թե որ առարկաներն են արգելված կամ թույլատրված՝ համաձայն Համալիրի կանոնների: 6.2.    Խստիվ արգելվում է Համալիրի ներսում անել հետևյալներից որևէ մեկը. a)    նետել ցանկացած տեսակի առարկաներ կամ հեղուկներ, հատկապես մեկ այլ անձի ուղղությամբ կամ խաղադաշտի կամ բուն խաղադաշտի շուրջ գտնվող տարածքի ուղղությամբ; b)    կրակ վառել, հրավառություն, ազդանշանային հրթիռներ կամ այլ պիրոտեխնիկա արձակել; c)    արտահայտել կամ տարածել վիրավորական, ռասիստական, այլատյաց, սեքսիստական, կրոնական, քաղաքական կամ այլ անօրինական/արգելված հաղորդագրություններ, մասնավորապես խտրական քարոզչական հաղորդագրություններ; d)    գործել այնպիսի եղանակով, որը ուրիշների կողմից կարող է մեկնաբանվել որպես վտանգավոր, սադրիչ, սպառնացող, խտրական կամ վիրավորական; e)    վաճառել ապրանքներ կամ տոմսեր, տարածել նյութեր (ներառյալ տպագիր նյութեր) կամ ցանկացած առարկա, հավաքել հավաքածուներ կամ իրականացնել այլ գովազդային կամ առևտրային գործունեություն՝ առանց ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի նախնական գրավոր թույլտվության, ըստ հանգամանքների; f)    բարձրանալ այդ նպատակով ուղղակիորեն չնախատեսված կառույցների և շինությունների վրա;  g)    գրել, նկարել կամ ամրացնել որևէ բան կառուցվածքային տարրերի, կայանքների կամ ուղիների վրա. h)    հոգալ բնական կարիքները ցանկացած այլ վայրում, բացի զուգարաններից, կամ աղտոտել Համալիրն՝ դեն նետելով այնպիսի առարկաներ, ինչպիսիք են աղբը, փաթեթավորումը կամ դատարկ տարաները. i)    կանգնել նստատեղերի վրա հանդիսատեսի տարածքում; j)    դիմակավորել իրեն (մասնավորապես դեմքը) այնպես, որ դժվարացնի ճանաչումը; k)    եթե ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի կողմից այլ բան թույլատրված չէ, մուտք գործել տարածքներ (օրինակ՝ հանդիպումների սենյակներ կամ VIP գոտիներ և մեդիա գոտիներ), որոնք փակ են հանրության համար, կամ որոնց մուտքը սահմանափակվում է որոշակի տոմսի, հավատարմագրման և/կամ, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մուտքի սարքի, եթե համապատասխան անձը իրավունք չունի մուտք գործել այդպիսի տարածքներ;  l)    եթե ՈՒԵՖԱ-ի և (կամ) ՀՖՖ-ի կողմից այլ բան թույլատրված չէ, սահմանափակել երթևեկությունը կամ թափառել երթևեկության համար բաց տարածքներում, հետիոտնային արահետներով և ավտոճանապարհներով, այցելուների գոտիների մուտքերով և ելքերով և վթարային ելքերով; m)    եթե ՈւԵՖԱ-ի և/կամ ՀՖՖ-ի կողմից այլ բան թույլատրված չէ, դուրս գալ խաղադաշտ կամ խաղադաշտի շրջակայք և n)    ցանկացած այլ վարքագիծ, որը համարվում է վտանգավոր և արգելված է Համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից: Վերոնշյալ ցանկը սպառիչ չէ, և բոլոր անձինք պետք է հետևեն Համալիրի պաշտպանության և անվտանգության աշխատակիցների ցուցումներին՝ կապված իրենց վարքի հետ: 7.    Համալիրի կանոնների խախտում Կիրառելի ցանկացած օրենքի համաձայն, Համալիրի կանոնների ցանկացած խախտում կարող է հանգեցնել հետևյալ տուգանքների կիրառմանը.  a)    վտարում Համալիրից և հնարավոր հայտարարություն ոստիկանությանը; b)    ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024թ. եզրափակիչ փուլի անցկացման մի մասի կամ ամբողջ ժամանակահատվածի համար Համալիր այցելող իրավախախտի հեռացում հավատարմագրման կանոնների և պայմանների կամ տոմսերի վաճառքի պայմանների համաձայն (կախված հանգամանքներից); c)    ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ փուլի համար տոմսերի և ցանկացած այլ տոմսերի չեղարկում և անվավեր ճանաչում, առանց գումարի վերադարձման՝ համաձայն տոմսերի վաճառքի դրույթների և պայմանների; d)     գործող օրենսդրության համաձայն իրավախախտի անձնական տվյալների տրամադրումը համապատասխան ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին և (կամ) ոստիկանությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար (օրինակ՝ Ազգային արգելքներ); e)    ՈՒԵՖԱ-ի և/կամ ՀՖՖ-ի կամ այլ լիազորված անձանց կամ կազմակերպությունների կողմից դատական վարույթների հարուցումը և/կամ f)    տուգանքներ կամ իրավական պաշտպանության միջոցներ՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: ՈՒԵՖԱ-ն և/կամ ՀՖՖ-ն իրենց իրավունք են վերապահում օգտագործել ցանկացած այլ միջոց՝ իրենց հայեցողությամբ: 8.    Տեսահսկում Հասարակության անվտանգությունն ապահովելու համար, Համալիրն հագեցած է տեսահսկման համակարգով, որը վերահսկվում է Համալիրի, ՀՖՖ-ի, ոստիկանության կամ մասնավոր անվտանգության աշխատակիցների կողմից, որի պատկերները, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն իրավական գործընթացների դեպքում: Տեսահսկումը ներառում է մարմնի վրա տեղադրված տեսախցիկների օգտագործումը, որոնք նույնպես ձայնագրում են ձայնը: Հասանելիության իրավունքը տրվում է տեղական օրենսդրությանը համապատասխան: 9.    Պատասխանատվություն Գործող օրենսդրությամբ սահմանված սահմաններում, Համալիր մուտք գործող անձինք ընդունում են, որ դա անում են իրենց ռիսկով, և որ նրանք կարող են պատասխանատվություն կրել Համալիրում իրենց գործողությունների հետևանքով առաջացած վնասի կամ կորստի համար: 10.    Բաժանելիություն և փոփոխություններ 10.1.    Եթե որևէ իրավասու դատարանի կողմից Համալիրի կանոնների որևէ դրույթ հայտարարվի անվավեր, անարդյունավետ կամ օրինական ուժ չունեցող, ապա Համալիրի մնացած կանոնները մնում են ուժի մեջ, կարծես այդ անվավեր, անարդյունավետ կամ օրինական ուժ չունեցող դրույթները գոյություն չունեն: 10.2.    ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն իրավունք են վերապահում ժամանակ առ ժամանակ ողջամիտ փոփոխություններ կատարել Համալիրի կանոններում, որոնց վերջին և ուժի մեջ մտած տարբերակը պետք է հասանելի լինի ՀՖՖ-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով  https://tickets.ffa.am/UFCL2024/  11.    Տեքստի հավաստիությունը Համալիրի կանոնները կազմվել են անգլերեն և թարգմանվել հայերեն ու ռուսերեն։ Տեքստերի միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում գերակշռում է անգլերեն տեքստը: 12.    Կիրառելի իրավունք և իրավասություն 12.1.    Համալիրի կանոնները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:   12.2.    Համալիրի կանոններից բխող կամ դրանց հետ կապված բոլոր վեճերը պետք է փոխանցվեն Հայաստանի իրավասու դատարան: Հավելված ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԾԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԵՐԻ Prohibited items    Արգելված իրեր Non-exhaustive list of prohibited items    Արգելված իրերի ոչ սպառիչ ցուցակ Bags larger than A4    Ա4 ֆորմատից ոչ մեծ տոպրակներ/պայուսակներ No smoking    Չծխել Cane umbrellas of any kind    Ցանկացած տեսակի եղեգի հովանոցներ Laser pointers    Լազերային ցուցիչներ Bottles*, jugs, cans, glass, etc.    Շշեր*, սափորներ, բանկա, ապակի եւ այլն Pyrotechnics    Պիրոտեխնիկա Face covering    Դեմքի դիմակ/ծածկույթ Alcoholic drinks and drugs*    Ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր* Racist, xenophobic, political & religious propaganda materials    Ռասիստական, այլատյաց, քաղաքական և կրոնական քարոզչության նյութեր Flagpoles more than 1 m in length & 1 cm in diameter    Ավելի քան 1 մ երկարություն և 1 սմ տրամագիծ ունեցող դրոշակաձողեր Flags larger than 2.0 m x 1.5 m     2.0 x 1.5 մ-ից ավելի դրոշներ Drones    Դրոններ Professional cameras or video cameras    Պրոֆեսիոնալ տեսախցիկներ կամ վիդեոխցիկներ Weapons, explosives, knives, or anything that could be adapted for use as a weapon    Զենք, պայթուցիկ նյութեր, դանակներ կամ որևէ այլ բան, որը կարող է հարմարեցվել որպես զենք օգտագործելու համար Promotional or commercial objects or materials    Գովազդային կամ առևտրային օբյեկտներ կամ նյութեր Mechanical or electronic sound-emitting devices, such as megaphones    Մեխանիկական կամ էլեկտրոնային ձայնային արտանետող սարքեր, ինչպիսիք են մեգաֆոնները Aerosol sprays    Աերոզոլային սփրեյներ *Except on duly evidenced medical grounds    *Բացառությամբ պատշաճ կերպով հաստատված բժշկական ցուցումների  

Մանրամասն
Բա հիմի ստեղ ինչ պիտի լինի

`
Գրանցում