Տոմսերի գնման կարգը
1. Տոմսերի ձեռքբերման կարգը
1.1. Ընդհանուր պայմաններ
Մեր կայքում տոմսեր պատվիրելուց առաջ խնդրում ենք՝
· Համոզվել, որ ընտրել եք ճիշտ հանդիպում և ամսաթիվ։
· Ծանոթանալ տոմսերի վերադարձի և օգտագործման քաղաքականությանը։
· Ընդունել Օգտագործման պայմանները։
1.2. Նոր օգտատերերի համար
Եթե առաջին անգամ եք գնումներ կատարում մեր կայքում, անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ:
1. Մուտքագրեք ձեր անունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը։
2. Ստեղծեք գաղտնաբառ։
3. Ընդունեք Օգտագործման պայմաններն ու Գաղտնիության քաղաքականությունը։
4. Ավարտեք հաշվի ստեղծման գործընթացը։
1.3. Գրանցված օգտատերերի համար
Եթե արդեն ունեք անձնական հաշիվ, մուտք գործեք՝ օգտագործելով ձեր էլ. հասցեն և գաղտնաբառը։
Սույն կայքի միջոցով տոմս կարող է ձեռք բերել 16 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով իրավասու է խաղի տոմսեր գնելու համար կնքել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտավորեցնող պայմանագիր՝ համաձայն սույն դրույթների և պայմանների։
2. Հանդիպման և տեղերի ընտրություն
1. Գտեք ձեզ հետաքրքրող հանդիպումը «Գլխավոր էջում» կամ «Խաղեր» բաժնում։
2. Սեղմեք «Գնել տոմս» կոճակը։
3. Ընտրեք ձեր տեղը մարզադաշտի սխեմայում՝
· Սպիտակ նշումով տեղերը հասանելի են վաճառքի համար։
· Կանաչ նշումով տեղերը ձեր ընտրած տեղերն են։
· Սև նշումով տեղերը վաճառված են։
· Նարնջագույն նշումով տեղերը ամրագրված են աբոնեմենտով։
· Կարմիր նշումով տեղերը վաճառքի ենթակա չեն։
4. Տոմսերն ավելացրեք զամբյուղի մեջ։
5. Ստուգեք ձեր պատվերը և սեղմեք «Վճարել» կոճակը։
6. Սայլակով տեղաշարժվող կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ խաղերին ներկա գտնվելու ցանկության դեպքում կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով աջակցության համար։
2.1. Տոմսերի քանակի սահմանափակում
Մեկ անձը կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս՝ անհատական օգտագործման նպատակով։
3. Վճարման գործընթացը
Տոմսերի գնումը մեր կայքի միջոցով լիովին անվտանգ է։ Վճարման էջում պետք է մուտքագրեք բոլոր պահանջվող տվյալները՝ համոզվելով դրանց ճշգրտության մեջ։
3.1. Պայմանագրային պարտավորություն
Տոմսի պատվերի հաստատումից հետո այն համարվում է պարտավորեցնող պայմանագիր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։