Տոմսերի վերադարձման քաղաքականություն
1. Տոմսերի վերադարձի և փոխարինման կարգ
1.1. Վերադարձի իրավունք
Տոմսի վերադարձը հնարավոր է հետևյալ դեպքերում՝
· Հանդիպումը չեղարկվել է կամ հետաձգվել, կամ անցկացվելու է առանց հանդիսատեսի ներկայության։
· Գնված տոմսերը ենթակա են վերադարձման ոչ ուշ քան գնման պահից 14 օրվա ընթացքում և խաղի մեկնարկից 72 ժամ առաջ։
· Տոմսերի դիմաց վճարված գումարի վերադարձման գործընթացն իրականացվում է գնորդի կողմից օգտագործված վճարային համակարգի սահմանած ժամկետներում։
1.2. Փոխհատուցման ձևեր
· Տոմսի արժեքի ամբողջական կամ մասնակի վերադարձ։
· Տոմսի փոխարինում այլ հանդիպման համար։
2. Գնորդի պատասխանատվությունը՝
Գնված տոմսի վրա արտացոլվում է գնորդի անունն ու ազգանունը, իսկ բազայում ֆիքսվում են անձնագրային տվյալները։ Գնորդի կողմից գնված տոմսերի համար պատասխանատու է գնորդը՝ անկախ նրանից թե ով է մուտք գործելու նշված տոմսերով։
Տոմսերի վերավաճառքի արգելք
Տոմսերը նախատեսված են անհատական օգտագործման համար և չեն կարող վերավաճառվել առանց ՀՖՖ-ի նախնական գրավոր համաձայնության։
2.1. Անվանական տոմսեր
Որոշ տոմսեր կարող են լինել անվանական։ Մուտքի ժամանակ կազմակերպիչը կարող է պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
3. Տեխնիկական խնդիրների և բողոքների ներկայացում
Եթե տոմսերի ձեռքբերման կամ օգտագործման ժամանակ առաջացել են խնդիրներ, կարող եք ներկայացնել գանգատ՝ գրավոր կամ էլեկտրոնային ձևաչափով։
➤ Գանգատ ներկայացնելու հղում ՀՖՖ-ի աջակցման կենտրոն:
4. Կոնֆիդենցիալության քաղաքականություն
Մեր հարթակը պահպանում է ձեր անձնական տվյալները՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի