• Երկրպագուների հատուկ խմբերին

    Կիրակի

    24.03.2024

Հարգելի երկրպագունե՛ր

Ուրախությամբ հայտնում ենք, որ 2024 թվականի մայիսի 3-ին և  5-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչ փուլը, որում կմրցեն իսպանական «Բարսան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»։

Եզրափակիչ փուլի հանդիպումների համար Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում առանձնացված են որոշակի տեղեր ելնելով երկրպագուների տարբեր խմբերի կարիքներից։
Հաշմանդամություն ունեցող երկրպագուների մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանների եզրափակիչ փուլի հանդիպումների համար կլինի անվճար։ Նրանց համար կգործի հատուկ հարմարեցված ճանապարհ մարզահամերգային համալիրի տարածք մուտք գործելու համար։

Հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար հատկացված է հատուկ հարթակ, որը գտնվում է շրջադարձային տրիբունայում։ Բոլոր այն երկրպագուները, ովքեր հանդիպումներին ներկայանալու են անվասայլակներով պետք է կապ հաստատեն մեզ հետ
[email protected] էլհասցեով։

Առանձին սեկցիաներ են առանձնացված նաև մասնակից ակումբների երկրպագուների, ֆան շարժումների համար։

«Բարսա» ֆուտզալային ակումբի երկրպագուների համար առանձնացված է ձախ տրիբունայի 9-րդ սեկտորն ամբողջությամբ։
«Պալմա ֆուտզալ» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է աջ տրիբունայի 9-րդ սեկտորն ամբողջությամբ։
«Սպորտինգ» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է աջ տրիբունայի 13-րդ սեկտորն ամբողջությամբ։
«Բենֆիկա» ակումբի  երկրպագուների համար առանձնացված է ձախ տրիբունայի 13-րդ սեկտորն ամբողջությամբ։

Բոլոր այն երկրպագուները, ովքեր ցանկանում են աջակցել իրենց սիրելի թիմին կարող են տոմս ձեռք բերել հենց իրենց ակումբների համար նախատեսված ֆան-սեկտորներում։

Սպասում ենք բոլորիդ մայիսի 3-ին և 5-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ականատեսը լինելու Եվրոպայի ուժեղագույն թիմերի հանդիպումներին։

`
Գրանցում